|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երկրաշարժ է տեղի ունեցել Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Մարտի 21-ին` տեղական ժամանակով ժամը 05:03-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 01։03-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.90⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 8 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ 3․7 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում 4 բալ, Շիրակի մարզում՝ 3-4 բալ և Արագածոտնի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։