|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օգոստոսի 24-ին, տեղական ժամանակով ժամը 17:15-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 13:15-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 44.34⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Լոռու մարզի Ալավերդի քաղաքից 28 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ:
Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզում` Ստեփանավան, Ալավերդի քաղաքներում և Դսեղ գյուղում՝ 3-4 բալ, Շիրակի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։