Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Հայաստանի իշխանություններն այս պահին քննարկում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը միակողմանիորեն ստորագրելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում են 24News-ի իշխանական աղբյուրները։ Ըստ լրատվականի զրուցակցի, այդ մասին քննարկումներ են ընթանում ՔՊ-ի վերնախավում, ԱԽՔ-ում և ԱԳՆ-ում։ Սրանով իշխանություններն իբր ուզում են միջազգային գործընկերների մոտ կանխել Ադրբեջանի այն կեղծ պնդումները, թե ՀՀ բանակը «կրակում է» սահմանին։
24News-ը նաև այս հարցով դիմել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանին, որը փոխանցել է, թե համաձայնագրի մասով Հայաստանի դիրքորոշումը հստակ արտահայտված է ու հրաժարվել է մեկնաբանել նշված տեղեկությունները։