|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակ»-ը գրում է․ Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց Գյումրու եւ Փարաքարի ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցությունների անուններն ու առաջին երեք համարներին: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջին եռյակն այս տեսքն ունի․ Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Էմմա Բարսեղյան։ Այսինքն՝ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը նախօրեին գրել էր, թե ցուցակի երկրորդ համարն ինքն է, դուրս է մնացել: Երկրորդ տեղում վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգականն է` նախկին փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանը։ Չնայած Վահագն Մկրտչյանը թիմի համար ընդունելի անձ չէ, սակայն Աննա Հակոբյանի պարագան իր դերը խաղացել է: Եվ նրան ավագանի են մտցնում որպես Գյումրու քաղաքապետի պահեստային տարբերակ, որ եթե Սարիկն իշխանության վստահությունը կորցնի, փոխարինող ունենան: Երրորդ համարը` Էմմա Բարսեղյանը, Շիրակի մարզպետարանի աշխատակից է, ՔՊ Գյումրու երիտթեւի համակարգողն է: Նա դեկտեմբերին ՔՊ-ի փրայմերիզին է մասնակցել եւ ստացել 113 ձայն, որն ամենավատ արդյունքը չէր: