|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իսրայելական օդանավերն ավիահարված են հասցրել սիրիական Տարտուս նավահանգստի մոտ գտնվող հակաօդային պաշտպանության ստորաբաժանման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Al-Araby Al-Jadeed լրատվականը։
Հրթիռակոծության հետևանքով երկու մարդ ստացել է թեթև վնասվածք, իսկ ստորաբաժանման տարածքում հրդեհ է բռնկվել։
Իսրայելի հեռուստառադիոհեռարձակող ընկերությունը հայտնել է, որ երկիրը շարունակում է հետևել Սիրիայում տեղի ունեցող զարգացումներին՝ հավելելով, որ հարձակման թիրախ է դարձել Տարտուս նավահանգիստը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Իր հերթին, Իսրայելի բանակը հայտարարել է, որ օդուժը ռազմական պահեստ է թիրախավորել Լաթաքիայի Կարդահա շրջանում։ Հայտարարության մեջ նշվել է, որ «Սիրիայի Կարդահա շրջանում գտնվող ռազմական օբյեկտն օգտագործվում էր սիրիական նախկին իշխանությունների կողմից մարտական տեխնիկա պահելու համար»։