|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
ԱՄՆ Պետդեպարտամենտում հստակեցրել են Ստամբուլում ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների օրակարգը:
Երկխոսությունը չի վերաբերելու քաղաքական կամ անվտանգության հարցերին։ Ուկրաինան նույնպես քննարկման թեմա չի դառնա։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը, փոխանցում է CNN հեռուստաալիքը։
Նրա խոսքով՝ խորհրդակցությունների արդյունավետությունն ակնհայտ կդառնա առաջիկայում․ «Այդ քննարկումների կառուցողականությունը շատ արագ կդրսեւորի.կամ հարցերը կլուծվեն, կամ՝ ոչ», — ընդգծել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ Վաշինգտոնից և Մոսկվայից պատվիրակությունները կքննարկեն դեսպանությունների և հյուպատոսությունների աշխատանքի գործառնական հարցերը: