|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Այս ընթացքում Դաշնակցությունն ակտիվ աշխատել է: Այս ապօրինի իշխանությունների դեմ պայքարի գործում Դաշնակցությունը միշտ առաջին գծում է»,- ՀՅԴ 35-րդ Ընդհանուր ժողովի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:
Պատգամավորը ընդգծեց, որ Դաշնակցությունը չի սպասում ընտրություններին և ամենօրյա աշխատանք է տանում այս իշխանություններին հեռացնելու համար:
«Պետք է ամեն ինչ անենք, որ այս իշխանությունը ընտրություններին չհասնի, որովետև իրենք պատրաստ են ընտրություններ կեղծելու: Բայց եթե ընտրություններ լինի, իհարկե կուսակցությունը պետք է պատրաստ լինի դրան: Դաշնակցությունը միշտ էլ պայքարելու է, որպեսզի այս իշխանությունը օր առաջ վռնդի»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։