|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հ Յ Դաշնակցության Բյուրոյի հրավերով՝ փետրվարի 26-ից Հայաստանում իր աշխատանքներն է սկսում ՀՅԴ 35-րդ ընդհանուր ժողովը։ Վերջինս ՀՅԴ բարձրագույն ժողովն է, որին մասնակցում են ՀՅԴ կազմակերպական կառույցի բոլոր շրջանների և միավորների ներկայացուցիչները։
Ընդհանուր ժողովը քննարկում է նախընթաց ժամանակահատվածում կուսակցության գործունեությունը, կազմակերպական ընդհանուր հարցերը, նախանշում է առաջիկա գործունեության համար ռազմավարական նշանակության ուղենիշները և ընտրում է կուսակցության բարձրագույն գործադիր մարմին՝ ՀՅԴ Բյուրոն։
Ժողովի քննարկման առանցքային հարցերը, ի թիվս այլնի, վերաբերելու են Հայաստանի անվտանգային միջավայրին, ներքին ու արտաքին մարտահրավերներին, համահայկական նշանակություն ունեցող հարցերին, հայության առջև թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում ծառացած հիմնախնդիրներին և արցախահայության հիմնարար իրավունքների պաշտպանությանն ու իրացմանը։
25.02.25թ․
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ