|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ Ռուսաստանի դեսպանատանը տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որին այցելեցին Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, բարեկամ պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և դիվանագետներ, հասարակական-քաղաքական, գործարար շրջանակներ։ Հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանությունից։
Փետրվարի 23-ին Ռուսաստանի դեսպան Ս. Պ. Կոպիրկինը և պաշտպանության հարցերով կցորդ Ա. Բ. Գորյաինովը վետերանների կազմակերպությունների ներկայացուցիչների հետ միասին ծաղիկներ են խոնարհել Երևանի Հաղթանակի զբոսայգու անմար կրակի մոտ: Նույն օրը նրանք մասնակցել են Հայաստանի վետերանների միավորման շենքում Մարշալ Բաղրամյանին նվիրված հուշաքանդակի բացման արարողությանը։