|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՌԴ ԱԳ նախարարն առաջիկա օրերին պաշտոնական այցով կմեկնի Թեհրան, որտեղ մի շարք հանդիպումներ կանցկացնի իրանցի պաշտոնյաների հետ և կքննարկի Մոսկվայի և Թեհրանի միջև տարածաշրջանային և միջազգային համագործակցության հարցեր, ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«ՌԴ ԱԳ նախարարի այցը Թեհրան տեղի կունենա Իսլամական Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգերի հարցերի շուրջ շարունակվող խորհրդակցությունների շրջանակներում», - Բաղայիի խոսքերն է մեջբերում իրանական Fars պետական լրատվական գործակալությունը։