|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սերբ գործընկեր Մարկո Ջուրիչի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Մյունխենի անվտանգության համաժողովում ԵՄ առաջնորդների ելույթներն ագրեսիվ են եղել, հատկապես Ռուսաստանի նկատմամբ: Սակայն, ըստ նրա, տեղի ունեցածի վերաբերյալ նաև ավելի իրատեսական գնահատականներ են հնչել։
Լավրովն ափսոսանք է հայտնել, որ համաշխարհային և եվրոպական իրավիճակի վրա փորձում են ազդել այն ուժերը, որոնց ձեռնտու չէ պատմության ընթացքը և որոնք ձգտում են այն վերաշարադրել իրենց օգտին՝ միջազգային ասպարեզում հեգեմոնիայի հասնելով:
«Մենք հերթական անգամ դրանում համոզվեցինք Մյունխենի համաժողովում, որտեղ եվրոպացի առաջնորդները բացառիկ ագրեսիվությամբ էին հանդես գալիս, առաջին հերթին՝ իմ երկրի նկատմամբ»,-Լավրովի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին: