|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսական զորքերի «Կենտրոն» խմբավորման ստորաբաժանումներն ազատագրել են ԴԺՀ-ի Բերյոզովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ «Արևմուտք» ուժերի խմբավորման ստորաբաժանումները բարելավել են իրենց մարտավարական դիրքերը։ «Հարավային» զորախմբի զինվորականները նույնպես գրավել են առավել շահեկան գծեր ու դիրքեր։
Փետրվարի 7-ին պաշտպանության նախարարությունը հայտնել էր ԴԺՀ-ի Ձերժինսկ քաղաքի գրավման մասին։ Նշենք, որ նախորդ շաբաթվա վերջից ռուսական զորքերը վերահսկողության տակ են վերցրել հինգ բնակավայր։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։