|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի նախկին դեսպանը Չեշիրի վերականգնողական կլինիկայում իր առաջին օրը սեռական ոտնձգության է ենթարկել երեք կին աշխատակիցների, հայտնում է Northwich Guardian-ը։
Ռաֆայել Իբրահիմովը, ով նաև դեսպան է եղել Նորվեգիայում և Շվեդիայում, գտնվել է կլինիկայում՝ քնաբերից կախվածությունից բուժվելու համար, և հենց այդտեղ էլ սեռական ոտնձգության է ենթարկել անձնակազմի երեք կին անդամներին:
Նա իրեն մեղավոր է ճանաչել սեռական ոտնձգության հինգ և սեռական ոտնձգության փորձի մեկ կետով:
Իբրահիմովը դատապարտվել է 16 ամսվա պայմանական երկու տարի ժամկետով՝ 20 օր հասարակական աշխատանքով և 200 ժամ չվճարվող աշխատանքով։ Նա պետք է լինի սեռական հանցագործների գրանցամատյանում 10 տարի: