|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
30-ամյա պարուսույց Ուեյդ Ռոբսոնը հայտ է ներկայացրել դատարան` Մայքլ Ջեքսոնին հետմահու մեղադրելով իր նկատմամբ սեռական ոտնձգություն կատարելու մեջ և պահանջելով դրամական փոխհատուցում փոփի արքայի թողած ժառանգությունից. հայտնում է Wday.ru-ն:
Ըստ TMZ.com-ի` դատարանն ընդունել է հայցադիմումը:
Ամերիկյան մամուլի տվյալներով` Մայքլ Ջեքսոնը առաջին անգամ Ռոբսոնի հետ ծանոթացել է, երբ վերջինս 5 տարեկան է եղել: 7 տարեկանում տղան առաջին անգամ գիշերում է Ջեքսոնի Neverland առանձնատանը և այդ օրվանից հաճախ է լինում այնտեղ:
Հատկանշական է, որ 2005 թվականին Ուեյդ Ռոբսոնը վկայություն է տվել Ջեքսոնի օգտին, երբ վերջինս մեղադրվում էր երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ: Նույն այդ դատական նիստի ժամանակ, սակայն, Ջեքսոնի տան աշխատողը ասել էր, թե լոգարանում տեսել էր Մայքլին ու Ուեյդին միասին: Ուեյդն այդ ժամանակ 8-9 տարեկան էր: