|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
2025 թվականի փետրվարի 7-ին Ադրբեջանի և Հայաստանի պետական սահմանին տեղի է ունեցել ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով երկու երկրների անձնաժողովի ներկայացուցիչների հանդիպումը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական աղբյուրները, իսկ պաշտոնական Երեւանը դեռ հաղորդագրություն չի տարածել։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, հանդիպմանը մտքերի փոխանակում է տեղի ունեցել անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցի շուրջ եւ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները հանձնաժողովների միջեւ երկկողմ հիմունքներով։