|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հավաքական չեմ վերադառնա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը: Այս մասին «Ազատությանն» ասել է ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ավագ, Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
«Պահը կգա, օրը կգա, և բոլորն էլ կիմանան ճիշտը, ես այդ որոշումը կայացրել եմ իմ զգացմունքներից ելնելով, ոչ-ոք ինձ չի ստիպել, միայն կարող եմ ասել, որ այս պահին որոշումս փոխելու մտադրություն չունեմ։ Հավաքական չեմ վերադառնա»,- ասել նա՝ պատասխանելով այն հարցին, թե եթե ֆեդերացիայի նախագահի փոփոխություն լինի, հնարավո՞ր է՝ ինքը վերադառնա ազգային հավաքական։
Անդրադառնալով այն հարցին, թե վերջին շրջանում Հայաստանի հավաքականը բավականին բարդ իրավիճակում է, և ինչ հնարավոր քայլեր պետք է արվեն այդ վիճակից դուրս գալու համար, նա պատասխանել է․«Արդեն 3 տարուց ավելի ես չեմ խաղում հավաքականում, չգիտեմ ներքին խոհանոցը, չգիտեմ, թե ինչն է պատճառը, միայն կարող եմ հաջողություն մաղթել մեր տղաներին, որ կարողանան դուրս գալ այդ իրավիճակից։