Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Հայաստանին ակնարկել են խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այս մասին Sputnik Արմենիա ռադիոյի «Աբովյան Time»-ի եթերում հայտարարել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` խոսելով Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների ղեկավարների՝ վերջերս Հայաստան կատարած այցի մասին։
«Այո, Եվրոպան հիանալի է, բայց դուք պետք է միաժամանակ խզեք կապերը Ռուսաստանի հետ», - այսպես, ըստ դիվանագետի, կարելի է մեկնաբանել Երևանում ելույթ ունեցած եվրոպացի քաղաքական գործիչների ուղերձները։
Իհարկե, Երևանի ինքնիշխան որոշումն է` որ ինտեգրացիոն կառույցում լինել՝ ԵՄ-ում, թե ԵԱՏՄ-ում, ասել է դիվանագետը, բայց կան օբյեկտիվ իրողություններ` երկիրը չի կարող լինել միաժամանակ երկու մաքսային միություններում՝ հատկապես հաշվի առնելով Արևմուտքի վերաբերմունքը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի նկատմամբ։