|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Բելգիայում կայացած ընտրություններից գրեթե ութ ամիս անց Նոր ֆլամանդական դաշինքի առաջնորդ Բարտ դե Վիվերը և նրա կաբինետը երդվել են թագավոր Ֆիլիպի առջև։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Հունվարի 31-ի երեկոյան հինգ կուսակցություններ, ի վերջո, համաձայնության են եկել կոալիցիա կազմելու շուրջ։ Մի քանի ամիս շարունակ կուսակցությունների միջև լարված բանակցություններ էին ընթանում բյուջեի կրճատման, հարկերի բարձրացման և կենսաթոշակային բարեփոխումների շուրջ։
Նոր կառավարությունը նպատակ ունի սահմանափակել գործազրկության նպաստների վճարման տևողությունը և նվազեցնել կենսաթոշակները վաղաժամկետ կենսաթոշակի անցնող անձանց համար՝ միաժամանակ բարձրացնելով կենսաթոշակը կենսաթոշակային տարիքից հետո աշխատողների համար:
Նոր ֆլամանդական դաշինքի գլխավորած կոալիցիան ներառում է քրիստոնյա դեմոկրատներին և սոցիալիստներին երկրի հոլանդախոս հյուսիսից, ինչպես նաև լիբերալ և կենտրոնամետ կուսակցությունները երկրի ֆրանսախոս հարավից: