|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սիրելիներ, անդրադառնալով Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի` Իրանի Իսլամական Հանրապետությունն մեկնելու մասին զանգվածային լրատվության միջոցներում տարածվող տեղեկություններին, ցանկանում ենք նշել, որ Սրբազան Հոր այցը հարևան երկիր կրում է մասնավոր բնույթ։ Այս մասին գրում է «Սրբազան պայքար» տելեգրամյան ալիքը:
Օգտվելով Թեհրանում գտնվելու առիթից՝ Սրբազան պայքարի առաջնորդը նախօրեին հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ, որի մասին տեղեկացրել ենք։
Իսկ այսօր երեկոյան Բագրատ Սրբազանը կհանդիպի Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։