|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ցավակցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի մահվան կապակցությամբ:
«Խորը վշտով տեղեկացանք ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սամվելի Սահակյանի ողբերգական մահվան մասին:
Անուրանալի է Մհեր Սահակյանի ունեցած զգալի ավանդն Արցախի հայկականության պահպանության գործում: Նա նվիրյալ հայի, սկզբունքային ու հայրենասեր քաղաքացու տիպիկ կերպար էր:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնում Մհեր Սահակյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, գործընկերներին»: