|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Խորը ցավով հայտնում ենք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանի ողբերգական մահվան լուրը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԺ «Հայաստան» խմբակցությունը:
«Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք փոխանցում Սահակյան ընտանիքին։ Բոլոր հարազատների, մտերիմների ու ընկերների հետ կիսում ենք կորստի ցավը:
Կորցրեցինք հայրենասեր, սկզբունքային, նվիրյալ քաղաքացու և գործընկերոջ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ողբերգական ավտովթարից մահացել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը: