|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ ՔԿ ՀԿԳ վարչության Խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ Յուրա Իվանյանն ազատման դիմում է ներկայացրել։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 10-ին հրաման է ստորագրել.
Հիմք ընդունելով Ցուրա Իվանյանի դիմումը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով. հրամայում եմ՝
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Յուրա Սերյոժայի Իվանյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա»: