|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Կալիֆոռնիայում անտառային հրդեհների հետևանքով մահացածների թիվը հասել է 24-ի։ Այս մասին տեղեկանում ենք Լոս Անջելեսի շրջանի դատաբժշկական փորձաքննության բյուրոյից։
Գերատեսչության տվյալներով՝ 16 մարդ մահացել է հյուսիսարևելյան մասում գտնվող Իտոնում բռնկված հրդեհից, 8-ը` արևմտյան մասում գտնվող Փալիսայդ շրջանում բռնկված հրդեհից:
Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ առաջիկա օրերին հրդեհները կշարունակվեն, քանի որ քամու ուժգնացում է կանխատեսվում։
Washigton Post թերթը գրում է, որ հրդեհը կարող էր սկսվել Ամանորի գիշերը հրավառություն օգտագործելու պատճառով։
Հիշեցնենք՝ հունվարի 7-ից ԱՄՆ-ում մոլեգնում են ավերիչ հրդեհներ։ Լոս Անջելեսում սկսված անտառային հրդեհները համարվում են նահանգի պատմության մեջ ամենամեծը։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Ավերվել է ավելի քան 12300 շենք, այդ թվում՝ հայտնիների տներ։ Օդերեւութաբանները նշում են, որ չոր ու քամոտ եղանակը հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել։