|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՌԴ ՀՕՊ հերթապահ միջոցները նախորդ գիշեր ՌԴ մարզերի երկնքում ուկրաինական 32 անօդաչու են ոչնչացրել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Նախորդ գիշերվա ընթացքում ՀՕՊ հերթապահ միջոցները որսացել և ոչնչացրել են ուկրաինական 32 անօդաչու թռչող սարք։ 11 ԱԹՍ ոչնչացվել է Սարատովի մարզի տարածքում, չորսական` Կուրսկի և Ռոստովի, երեքական` Բելգորոդի և Բրյանսկի, երկու անօդաչու Կրասնոդարի երկրամասի, մեկը` Վոլգոգրադի մարզի և չորսը` Ազովի ծովի վրա», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք՝ 2022 թվականի փետրվարի 24-ին սկսվեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինված հակամարտություն՝ Ռուսաստանի զինված ուժերի կողմից Ուկրաինայի տարածք ներխուժմամբ։ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 05:30-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ուկրաինայի «ապառազմականացման և դենացիֆիկացման հատուկ գործողության» մասին, որից րոպեներ անց հրթիռային հարվածներ սկսվեցին Ուկրաինայի տարբեր վայրերում։ Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։