|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) և ԻՀՊԿ ժողովրդական միլիցիայի հատուկ ստորաբաժանում «Բասիջի» ուժերը առաջիկա օրերին համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Իրանի ողջ տարածքում։ Այս մասին հայտնում է իրանական TASNIM պետական լրատվական գործակալությունը` հղում կատարելով ԻՀՊԿ մամուլի ծառայության Զորավարժությունները կանցկացվեն Իրանի ողջ տարածքում և Պարսից ծոցում և, ըստ հայտարարության, դրանց նպատակներից է զինված ուժերի պաշտպանական և հարձակողական կարողությունների համակարգման բարելավումը, դաշտային պայմաններում ռազմական նոր տեխնիկայի կիրառում` հակառակորդի սպառնալիքների դեմ պայքարելու համար:
Նույն ԶԼՄ-ն հայտնում է, որ այսօր առավոտյան Իսլամական հեզափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերն արդեն արևմտյան գավառում` Կերմանշահում, սկսել են զորավարժությունները: Այն կրում է «Մեծ մարգարե 19» անվանումը: