|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ֆրանսիայի հարավում գտնվող Առլ կոմունայի կենտրոնական բանտում բանտարկյալը պատանդ է վերցրել հինգ մարդու՝ չորսը բուժանձնակազմից և մեկը՝ հսկիչ։ Այս մասին հունվարի 3-ին հայտնել է La Provence թերթը։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, հարձակվողը զինված է ինքնաշեն դանակով և սպառնում է վնասել պատանդառվածներին։ Առևանգողը 37-ամյա տղամարդ է, ով 18 տարվա ազատազրկման է դատապարտվել սեռական հանցագործությունների համար։ Բացի այդ, նա հայտնի է նաև ֆրանսիացի իրավապահներին որպես արմատական գաղափարների կողմնակից։
«Սակայն մարդկանց պատանդ վերցնելը ոչ թե իսլամիստական դրդապատճառներ ունի, այլ տղամարդը դժգոհ է, որ իրեն մերժել են տեղափոխել այլ բանտ», - նշում է թերթը։
Այժմ բանտի շրջակայքում կան մի քանի ոստիկանական խմբեր։