|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Բագրատաշենի անցակետի պահեստում բռնկված հրդեհը մեկուսացվել է ժամը 14։24-ին։ Հրդեհի հետևանքով տուժել է 3 անձ, որոնց տեղում փրկարարներն ու ոստիկանները ցույց են տվել առաջին օգնություն։ Նրանք տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Հիշեցնենք՝ այսօր Բագրատաշենի անցակետում գտնվող պահեստում հրդեհ էր բռնկվել։ Ըստ նախնական տվյալների՝ պահեստում այրվում է պիրոտեխնիկա։