|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին ուղղված ամանորյա ուղերձում խոստովանել է, որ Ազգային ժողովը՝ խորհրդարանի ստորին պալատը ցրելու իր որոշումը հանգեցրել է ավելի մեծ անկայունության, քան քաղաքական ճգնաժամի լուծման։
«Պետք է խոստովանեմ, որ լուծարումը վեհաժողովին ավելի շատ տարաձայնություններ բերեց, քան լուծումներ ֆրանսիացիների համար», - մեջբերում է նրա խոսքերը BFMTV-ն:
Ֆրանսիայի ղեկավարի խոսքով՝ ինքը որոշում է կայացրել լճացման սպառնալիքից խուսափելու համար, սակայն դա ավելի շատ անկայունություն է ստեղծել, քան հանգստություն։
Մակրոնը հավելել է, որ իր վրա է վերցնում իրավիճակի ողջ պատասխանատվությունը։ Նա կոչ արեց 2025 թվականը հռչակել «կոլեկտիվ վերականգնման» տարի՝ հանուն կայունության և առանցքային խնդիրների լուծման։