|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Դեկտեմբերի 27-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ջեյհուն Բայրամովի և Հաքան Ֆիդանի միջև: Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, այս մասին հայտնել Է Ադրբեջանի ԱԳՆ-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ համագործակցությանն առնչվող հարցեր:
Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում, այդ թվում ՝ Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակը: Քննարկվել է Սիրիային մարդասիրական օգնություն ցուցաբերելու մեր երկրի մտադրությունը։
Քննարկվել են նաև թյուրքական պետությունների կազմակերպության շրջանակներում համագործակցության հեռանկարներն ու ծրագրերը:
Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: