|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իրաքի հետախուզության ղեկավար Համիդ աշ Շաթրին այցելել է Դամասկոս և բանակցություններ վարել Սիրիայի նոր վարչակազմի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտարարել է Իրաքի կառավարության ներկայացուցիչ Բասեմ ալ Ավադին։
«Իրաքի պատվիրակությունը՝ հետախուզական ծառայության ղեկավար Համիդ աշ Շաթրիի գլխավորությամբ, հանդիպել է Սիրիայի նոր վարչակազմի հետ։ Նրանք քննարկել են իրադարձությունների զարգացումը Սիրիայում, երկու երկրների ընդհանուր սահմանին անվտանգության և կայունության ապահովման պահանջները», -իրաքյան ԶԼՄ-ները դեկտեմբերի 26-ին մեջբերել են նրա խոսքը:
Դեկտեմբերի 8-ին սիրիական զինված ընդդիմությունը հայտարարել է Դամասկոսը գրավելու և իշխանության անցումային մարմիններ ձևավորելու մասին։