|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան պայմանավորվել են Սիրիայի հարցով Աստանայի բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել 2025 թվականի առաջին կեսին: Այդ մասին ասված է Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ ՝ Սիրիայի հարցով «Աստանայի ձեւաչափով» 22-րդ միջազգային հանդիպման արդյունքներով, փոխանցում է РИА Новости-ն։
«Մենք պայմանավորվել ենք Սիրիայի հարցով 23-րդ միջազգային հանդիպումն անցկացնել Աստանայում 2025 թվականի առաջին կեսին»,- ասվում է փաստաթղթում։
Բացի այդ, կողմերը հաստատել են Ռուսաստանում Աստանայի գործընթացի երաշխավոր երկրների գագաթնաժողովի անցկացման ծրագրերը: