|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ում մոտ ավելի վաղ հայտնաբերվել էր կորոնավիրուս, նախատեսում է տեսակապով մասնակցել Լենինգրադի մարզում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
«Փաշինյանի մասնակցությունը սպասվում Է տեսակապի միջոցով», - ասել Է գործակալության զրուցակիցը:
Հիշեցնենք՝ չորեքշաբթի օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իր թեստը կրկին դրական է եղել, ուստի կաշխատի սահմանափակումներով։ Նախկինում Փաշինյանը հրաժարվել էր մեկնել չորեքշաբթի օրը Լենինգրադի մարզում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին՝ կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի պատճառով։