|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ավստրալիայի խորհրդարանի անդամ Մայքլ Սուկկարը նամակով դիմել է Ադրբեջանի գործերի ժամանակավոր հավատարմատար Վագիֆ Ջաֆարովին՝ կոչ անելով անհապաղ ազատ արձակել հայ քաղբանտարկյալ և Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանին։
Իր նամակում Սուկկարը դեսպանությանը հայտնել է Սահակյանին հովանավորելու իր մտադրության մասին և կոչ է արել դեսպանատանը ամենամսյա տեղեկատվություն տրամադրել նրա ֆիզիկական և հոգեկան վիճակի վերաբերյալ։
Ջաֆարովին ուղղված իր նամակում Սուկկարն ասել է. «Պարոն Սահակյանին հովանավորելու իմ որոշումը կայացվել է հայ քաղբանտարկյալների փաստաբանների, մասնավորապես Ջարեդ Գենսերի զեկույցներից հետո, ովքեր գրել են ՄԱԿ-ի Խոշտանգումների հարցերով հատուկ զեկուցողին՝ մանրամասնելով անմարդկային վերաբերմունքի սարսափելի դեպքերը»։
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Միքայել Քոլոքոսյանը խորին երախտագիտություն է հայտնել պատգամավոր Մայքլ Սուկկարին Բակո Սահակյանին նվիրվածության համար՝ ընդգծելով արդարության համար պայքարում նման ջատագովության կարևորությունը։