|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը (Ռոսավիացիա) կրկին երկարաձգել է դեպի Իսրայել ռուսական ավիաընկերությունների թռիչքների սահմանափակումները: Այս մասին հայտնել Է գերատեսչության ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն Telegram-ալիքում։
Գործակալության առաջարկությունների համաձայն՝ այժմ Ռուսաստանից Իսրայել չվերթներն արգելված են 01:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ միջոցառումները գործում են ընթացիկ տարվա նոյեմբերի 11-ից, այժմ դրանք երկարաձգվել են մինչեւ 2025 թվականի հունվարի 11-ը։
Կորենյակոն նշել է, որ մնացած ժամանակ չվերթներ իրականացնելու մասին որոշումը փոխադրողները պետք է ընդունեն՝ հաշվի առնելով հակամարտությունների գոտիներում եւ դրանց մերձակայքում քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների համար ռիսկի գործոնների գնահատումը: