|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Ռոսավիացիա»-ն մինչեւ նոյեմբերի 9-ը երկարացրել Է թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը երկրի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում: Այդ մասին հաղորդվում Է գերատեսչության կայքում: «Թռիչքների կատարման սահմանափակումների ռեժիմը Ռուսաստանի հարավի եւ կենտրոնական մասի 11 օդանավակայաններում երկարացվել Է մինչեւ նոյեմբերի 9-ը»,-ասվում Է հայտարարության մեջ:
Ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքները Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի եւ Էլիստայի օդանավակայաններում: Ռեժիմը գործում Է փետրվարի 24-ից, երբ Ռուսաստանը ռազմական հատուկ գործողություն սկսեց Ուկրաինայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: