|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) զինված ուժերը ուժեր են կենտրոնացնում Ռուսաստանի և Բելառուսի սահմաններին՝ մարտավարական միջուկային զենքի համակարգեր տեղակայելու ներուժով: Այս մասին հայտարարել Է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը։
«Նկատվում է ՆԱՏՕ-ի զինված ուժերի կենտրոնացում Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության սահմաններին ներառյալ միջուկային զենքեր տեղակայելու ներուժը», - ասել է նա:
Վասիլևի խոսքով՝ ՀԱՊԿ-ն նշում է «Եվրոպայում լարվածության աննախադեպ աճ»։
«Ռազմավարական իրավիճակը վատթարացավ նույնիսկ այն բանից հետո, երբ Ֆինլանդիան և Շվեդիան միացան Հյուսիսատլանտյան դաշինքին», - նշել է նա։
Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ արևմտյան երկրները բացասաբար են անդրադառնում կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակի և անկայունության վրա:
«Իրավիճակը Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում շարունակում է մնալ կայուն լարված, որտեղ Աֆղանստանից թմրանյութերի սպառնալիքի, ահաբեկչության և ծայրահեղականության տարածման ռիսկերը չեն մարում»,- հավելել է նա։