|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թունիսը խստորեն դատապարտել է Սիրիայի հյուսիսում գրոհայինների իրականացրած ահաբեկչական հարձակումները և կոչ արել միջազգային հանրությանը աջակցել երկրին՝ իր ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանման հարցում։
Այս մասին ասվում է Թունիսի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Թունիսի Հանրապետությունն իր լիակատար համերաշխությունն է հայտնում Սիրիայի Արաբական Հանրապետությանը և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել այս եղբայրական երկրին, որպեսզի նա պահպանի իր ինքնիշխանությունը, իր ժողովրդի անվտանգությունը, կայունությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասված է Թունիսի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ըստ վերջին տեղեկությունների՝ զինյալները գրավել են Սիրիայի մեծությամբ չորրորդ խոշոր քաղաքը՝ Համան, և մտադիր են գրոհել Հոմսը: