|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրաստանի Սահմանադրական դատարանը քննարկման չի ընդունել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի և ընդդիմադիր պատգամավորների՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջները։ Պլենումի որոշումը դեկտեմբերի 3-ին հրապարակվել է Սահմանադրական դատարանի կայքում։ Երկու դատավորներ հակասական կարծիք են հայտնել՝ Թեյմուրազ Տուգուշին և Գեորգի Կվենչհիլաձեն, հայտնում է «Էխո Կավկազա»-ն։
«Որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման կամ վերանայման»,- նշել է դատարանը։
Նոյեմբերի 19-ին նախագահի անունից հայց է ներկայացվել Սահմանադրական դատարան։ Վրաստանի նախագահը հայտարարել է, որ ընտրությունների ժամանակ խախտվել է քվեարկության գաղտնիության սկզբունքը եւ պահանջել արդյունքները ճանաչել հակասահմանադրական։