|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Ալի Իհսան Յավուզը քիչ առաջ հայտարարել է, որ պաշտոնապես դիմել են Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձնաժողով` Ստամբուլում ընտրությունների արդյունքները չեղարկելու համար. հաղորդում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
Նշենք, որ մարտի 31-ի ՏԻՄ ընտրությունների հաշվարկները մի շարք շրջաններում, գլխավորապես` Ստամբուլում, չեն ավարտվել: Ըստ նախնական հաշվարկի` Ստամբուլում հաղթել է ընդդիմադիր Հանրապետական-ժողովրդական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն: ԱԶԿ-ի` անվավեր քվեները վերահաշվարկելու պահանջից հետո 12 մլն ընտրող ունեցող Ստամբուլում երկու թեկնածուների միջև տարբերությունը կազմում է մոտ 13 հազար ձայն: