|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հասարակ բան եմ ասում՝ անընդհատ բարձրաձայնում ենք զուգարանների խնդիրը: Քաղաքապետարանից ասում են՝ սպասեք՝ ամեն բան լավ կլինի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին գործադուլ անող վարորդները:
Նրանք բողոքում են նաև ընդմիջման ժամերից: Ասացին՝ աշխատում են 12 ժամյա գրաֆիկով, որից 2 ժամը հատկացվել է նրանց հանգստի համար, բայց որը չեն կարողանում նորմալ օգտագործել:
«Էս խցանումների մեջ անհնար է հանգստի մասին խոսել, չենք կարողանում մի քանի րոպե հանգստանալ»,–ասացին վարորդներն ու ընդգծեցին նաև, որ այս բողոքներն անընդհատ անտեսելով՝ քաղաքային իշխանությունը ոչ մի լավ բանի չի հասնի: