|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վրացի ընդդիմադիրները հինգշաբթի սկսել են հավաքվել Թբիլիսիի տարբեր հատվածներում բողոքի ակցիաների այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկիրը մինչև 2028 թվականը ընդհատում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, հայտնում են տեղական հեռուստաալիքները:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Կոբախիձեն հայտարարել էր, որ իշխանությունները որոշում են կայացրել մինչև 2028 թվականի վերջը օրակարգում չդնել ԵՄ-ի հետ անդամակցության շուրջ բանակցությունների բացման հարցը և չընդունել ԵՄ-ի կողմից բյուջետային դրամաշնորհները:
Իշխանությունների հակառակորդները հինգշաբթի երեկոյան հավաքվում են Թբիլիսիի կենտրոնում գտնվող խորհրդարանի շենքի, ինչպես նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակի առջև: