|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում ընդունեց, որով վարորդներին պարտավորեցնում է ձմեռային անվադողեր օգտագործել նոյեմբերի կեսերից մինչև մարտի վերջ:
Ձմեռային անվադողեր պետք է տեղադրվեն մինչև 3,5 տոննա մարդատար ավտոմեքենաների և բեռնատարների վրա նոյեմբերի 15-ից մարտի 31-ն ընկած ժամանակահատվածում:
«Եթե տեղում է արձանագրվել վարչական իրավախախտումը, ապա տուգանքը կկազմի 5000 դրամ, իսկ եթե այդ պատճառով մեքենան հայտնվել է ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, ապա տուգանքը 20 հազար դրամ կլինի»,- նշել են կառավարությունից։