|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարար Պաբլո Բուստինդուին հինգ բյուջետային ավիաընկերությունների տուգանել է շուրջ 179 միլիոն եվրոյով (178,933,631,99 եվրո) չարաշահումների, մասնավորապես՝ ձեռքի ուղեբեռի կամ ուղեկցող անձանց՝ հարևան նստատեղերի հավելավճարների համար, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։
Տուգանված 5 ավիաընկերություններն են.
Ryanair-ը՝ 107 միլիոն 775 հազար 777 եվրոյով,
Vueling-ը՝ 39 միլիոն 264 հազար 412 եվրոյով,
easyJet-ը՝ 29 միլիոն 94 հազար 441 եվրոյով
Norwegian-ը՝ 1 միլիոն 610 հազար 001 եվրոյով
Volotea-ն՝ 1 միլիոն 189 հազար 99 եվրոյով:
Այսպիսով ավարտվում է 2023 թվականին Սպառողների գործերի գլխավոր տնօրինության սկսած հետաքննությունը՝ սպառողների պաշտպանության կանոնների «շատ լուրջ» խախտումների փաստերով:
Սա առաջին դեպքն է, երբ «շատ լուրջ» դասակարգված պատժամիջոցները վերջնականապես հաստատում են երկրի՝ 2022 թվականի հունիսին պատժամիջոցների լիազորություն ստացած սպառման ոլորտի գերատեսչությունը։