|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հնագետները Վանի Տուշպա թաղամասում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերել են ուրարտական ժամանակաշրջանի բազալտե քարե արձան, որը կշռում է մոտ մեկ տոննա։ Այս մասին հայտնում է Arkeonews-ը:
Ըստ հնագետների՝ գտածոն մոնումենտալ եռաչափ արձան է, ինչպիսին նախկինում երբեք չի հանդիպել։
Տպավորիչ չափերով և վարպետորեն քանդակված բազալտե արձանի մասին տեղեկությունները, գիտնականների խոսքով, պարզ կլինեն մանրամասն ուսումնասիրելուց հետո:
Այն նման է փորագրված հիմքով, ոճավորված գլխով, քառակուսի պրիզմայաձև մարմնով և դեմքի աննկատելի դիմագծերով կերպարի։