|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Վրաստանի դատախազությունը հոկտեմբերի 31-ին հարցաքննության է կանչել երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ենթադրյալ կեղծման մասին նրա հայտարարությունների պատճառով, գրում է РИА Новости-ն։
«Ըստ ԿԸՀ-ի հայտարարության և ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության՝ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պետք է ապացույցներ ունենա 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում հնարավոր կեղծիքների մասին։ Ուստի, օրենքի համաձայն, այս տարվա հոկտեմբերի 31-ին Վրաստանի նախագահը կանչվել է քննչական մարմին՝ հարցաքննության»,- ասվում է վերահսկիչ գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։