|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Արևմուտքը չի կարողացել իր պատժամիջոցներով ծնկի բերել Մինսկին ու Մոսկվային՝ ընդգծելով, որ դրա մեղավորը արդյունաբերությունն է, գրում է РИА Новости-ն։
«Վերջին շրջանում մենք շատ ենք խոսում ռուսների հետ այն մասին, որ Արևմուտքը չի կարողացել մեզ ծնկի բերել, կամ սեղմել, թեքել։
Եվ դա, իհարկե, մեծ արժանիք է տնտեսության այն ոլորտների համար, որոնք դուք գլխավորում եք, առաջին հերթին՝ արդյունաբերությունը»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում՝ Ռուսաստանի Դաշնության առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովի հետ հանդիպմանը։