|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման անդամ Մանուկ Սուքիասյանը շարժման հիմնադիր հավաքի ընթացքում դիմեց Փաշինյանին, հիշեցնելով, թե ինչպես էր հայտարարում, որ Հայաստանի փրկությունը կախված է մեկ մարդուց եւ այդ մեկ մարդն ինքն է։ Սուքիասյանը հիշեցնում է՝ Հայաստանը ունեցել է ղեկավար, որի օրոք լրագրողը բանտում հացադուլից մահացել է, դատարանի դահլիճում մահացել է քաղաքական հետապնդման ենթարկված Արմեն Գրիգորյանը։ Հայաստանը ունեցել է մեկ ղեկավար, որը հայտարարել է՝ Արցախը Հայաստան է եւ վերջ ու երեք տարի անց այդ նույն մարդը փոխել է խոսքն ասելով՝ Արցախը Ադրբեջան է։ «Հայաստանը ծնկի է բերել մեկ ղեկավար եւ այդ մեկ ղեկավարը դու ես»,-ընդգծեց Մանուկ Սուքիասյանը։