|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ռուսաստանը տեսնում է Վրաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու և երկրում ընտրարշավի ընթացքի վրա ազդելու Արևմուտքի փորձերը», - լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է РИА Новости-ն։
«Ինչ վերաբերում է ընտրություններին, դա մեր գործը չէ։ Մենք տեսնում ենք արևմտյան երկրների բացահայտ փորձը՝ ճնշում գործադրելու Վրաստանի ներկայիս իշխանությունների վրա և ուղղակի, անթաքույց ազդեցություն ունենալ նախընտրական արշավի ընթացքի վրա»,- ասել է Պեսկովը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կարծիք է հայտնել, թե երկիրն իբր ղեկավարում է «ռուսական կառավարությունը»։ Նա նաեւ մեղադրել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը հոկտեմբերի 26-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կեղծելու ցանկության մեջ: