|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Հայաստանի ամենահայտնի գործարարներից մեկին՝ ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Ռուսաստանի իշխանությունները թույլ չեն տվել հատել այդ երկրի սահմանը։ Այս մասին հայտնում են 24News-ին մոսկովյան աղբյուրները։
Ըստ կայքի տեղեկությունների, Սամվել Ալեքսանյանը տիկնոջ՝ Շողերինայի և ընտանիքի այլ անդամների հետ մեկնել է Մոսկվա։ Արդեն օդանավակայանում ընտանիքի բոլոր անդամներին թույլ են տվել հատել ՌԴ սահմանը, իսկ Ալեքսանյանին մի քանի ժամ պահել օդանավակայանում ու հետո հայտնել, որ նա չի կարող մտնել երկիր։ Վերջինս վերադարձել է Հայաստան։ Թե ինչն է պատճառը, որ Ալեքսանյանին ռուսական իշխանությունները թույլ չեն տվել մուտք գործել երկիր, կայքը կհայտնի առաջիկայում, սակայն, «այս արգելքը» դեռ երկար է տևելու։
Ի դեպ, Սամվել Ալեքսանյանը տիկնոջ ու ընտանիքի անդամների հետ մեկնում էր Մոսկվա՝ մասնակցելու հարսանիքի։ 24News-ը փորձել է կապ հաստատել խոշոր գործարարի ու նրա տիկնոջ հետ, սակայն վերջիններս անպատասխան են թողել հեռախոսազանգերը։
Աղբյուրը՝ 24News