|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Վենեսուելայի կառավարությունը կիրակի` փետրվարի 17-ին, թույլ չի տվել երկիր մուտք գործել Եվրախորհրդարանի պատվիրակությանը. հայտնում է «Դոյչե վելե»-ի ռուսական ծառայությունը:
«Մեզ արտաքսում են Վենեսուելայից: Վերցրել են մեր անձնագրերը»,- ասել է Եվրախորհրդարանի ներկայացուցիչ Էստեբան Գոնսալես Փոնսը: Պատգամավորը հավելել է, որ իրենց չեն հայտնել մուտքի արգելքի պատճառը:
Փոնսի համաձայն` Եվրոպական ժողովրդական կուսակցության մի քանի անդամներ մտադիր են եղել հանդիպել Վենեսուելայի ընդդիմության ներկայացուցիչ Խուան Գուաիդոյի հետ, որն իրեն ժամանակավոր նախագահ է հռչակել: